Չգտնված երիցուկներ by Էդգար Հարությունյան


Չգտնված երիցուկներ
Title : Չգտնված երիցուկներ
Author :
Rating :
ISBN : -
ISBN-10 : 9789939760230
Language : Armenian
Format Type : Hardcover
Number of Pages : 144
Publication : Published January 1, 2017

Գիրքը պատմում է ամուսնալուծված կնոջը սիրահարված ամուսնալուծված տղամարդու սիրո մասին:


Չգտնված երիցուկներ Reviews


  • Maria

    Update

    Չեմ հասկանում մարդիկ ինչ են գտել էս գրքի մեջ...հեղինակի դեմ ոչինչ չունեմ, ուղակի նյարդայնացնումա։ մի երկու հատ quote են տեսնում շեյր արած մտածում են թույն գիրքա ։ ժամանակակից լիքը լավ գրականություն կա, որ կարելիա կարդալ եթե կլասիկա չեք սիրում: իսկ սրա վրա ժամանակ ու գումար վատնել մեղմ ասած պետք չի ։

    Ու քանի որ շատ են ինձ հարցնում օնլայն կա թե չէ սենց գրեմ ։ չգիտեմ ժողովուրդ ջան. գրքով եմ կարդացել ու եթե գուգլը բան չի ասում ուրեմն երևի չկա էլի )


    Review after reading

    Երբեք չեմ սիրել հիմար մտածելակերպով տառապող մարդկանց։ Մարդիկ ում համար շրջապատի կարծիքը ավելի կարևոր ա:
    Ու հայ տղամարդկանց ովքեր արգելափակում են կնոջ ազատությունը։ Առավել շատ ջղայնանում եմ այն կանանց վրա ովքեր դա թույլ են տալիս

    Գիրքը կարդալուց երբեմն նյարդայնանում էի, մի պահ էն կողմ քցեցի։

    Կինը պետք ա մի քիչ հպարտություն ունենա ու իմանա ժամանակին կանգ առնել ու նոր կյանք սկսել։

    կինը պետք ա ազատ լինի, ունենա իր շրջապատը, իր երջանկությունը չպետք ա կախված լինի միայն մի մարդուց։ Պետք
    ա ունենա սեփական հետաքրքրությունները, լինի ուժեղ ու վերջիվերջո գնահատի իրեն։ Ինքն իրեն գնահատելով կգնահատեն ու կսիրեն նաև մյուսները...

  • Tatevik is on semi hiatus (trying to finish PHD)

    Կյանքում առաջին անգամ որոշեցի կարդալ էն ինչ բոլորը կարդում էին: Փողերս հետ եմ ուզում!!!

  • Seda Harutyunyan

    Այս գիրքը 3 տարի առաջ եմ կարդացել, բայց մինչև հիմա հիշում եմ, թե որքան բացասական կերպով է տպավորվել ինձ մոտ։

    Ինձ համար գլխավոր հերոսներից մեկը անինքնասեր էր, մյուսը` այդ հերոսին իր շահի համար օգտագործող։

    Եթե չլիներ ընկերներիցս մեկի հետ բանավեճ այս գրքի շուրջ` չէի էլ հիշի, որ այստեղ, այս գրքին գնահատակն չէի տվել։

    Ամեն պարագայում, եթե որոշեք կարդալ, մեծ ակնկալիքներ չունենաք։

  • amara petro

    Դե հաշվի առնելով որ ֆոտոգրաֆ է գրողը այլ ոչ հենց գրքեր գրող պրոֆեսյոնալ մարդ վատ կարծիք չեմ ասում, բայց սա կարդալուց հետո հատկացա թե որքան քիչ ա կարդում մեր հասարակությունը, որ ձեռքներն մի բան ընկնումա աղմկում են🥲

  • Անի

    Ffrdxcf